Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12)
Որքանո՞վ է զարգացած Ձեր ինտուիցիան
Անգլիացի հոգեբան Վ. Կոուլմանը բոլոր ցանկացողներին առաջարկում է գնահատել իրենց ինտուիտիվ կարողությունները:
Հարցերին պետք է պատասպանել ''Այո'' (1 միավոր) կամ ''Ոչ'' (0 միավոր)։
- Բազմապիսի խաղեր խաղալիս Դուք արա՞գ եք կռահում պատասխանները։
- Արդյո՞ք դրամական խաղեր խաղալիս մի քանի անգամ անընդմեջ հաջողությունների հասել եք։
- Երբևէ ունեցե՞լ եք այնպիսի զգացողություն, որ Ձեր տունը հարմարավետ և երջանիկ է։
- Ցանկություն ունեցե՞լ եք մոտիկից ծանոթանալու այն մարդու հետ, որին տեսել եք ընդամենը մի ակնթարթ։
- Եղե՞լ է այնպես, որ Դուք նախքան հեռախոսազանգին պատասխանելը իմացել եք, թե ով է զանգահարում։
- Երբևէ լսե՞լ եք ներքին մի ձայն, որը Ձեզ հուշել է, թե ինչ անել։
- Դուք հավատո՞ւմ եք ճակատագրին։
- Երբևէ եղե՞լ է այնպես, որ Դուք նախօրոք իմացել եք, թե ինչ կասի դիմացինը։
- Երբևէ տեսե՞լ եք այնպիսի երազ, որը հետագայում իրականացել է։
- Երբևէ իմացե՞լ եք նամակի բովանդակության մասին մինչ այն կարդալը։
- Ավարտո՞ւմ եք արդյոք նախադասությունը խոսակցի փոխարեն։
- Եղե՞լ է արդյոք այնպես, որ հիշելով մի մարդու մասին, որի հետ վաղուց չեք շփվել՝ Դուք հանկարծ ստացել եք նրանից բացիկ, նամակ կամ պարզապես հանդիպել եք նրան։
- Լինո՞ւմ է այնպես, որ Դուք, անբացատրելի պատճառներից ելնելով, չեք վստահում մարդկանց։
- Հպարտանո՞ւմ եք արդյոք մարդուն առաջին հայացքից բնութագրել կարողանալու Ձեր ունակությամբ։
- Եղե՞լ է արդյոք Ձեզ մոտ այնպիսի զգացողություն, որ այն, ինչ Ձեզ հանդիպում է, Դուք արդեն տեսել եք։
- Հրաժարվե՞լ եք արդյոք ինքնաթիռով թռչելուց` վախից, որ այն կարող է վթարի ենթակվել։
- Արթնացե՞լ եք արդյոք գիշերը Ձեր բարեկամի կամ մտերիմ ընկերոջ առողջությանը կամ անվտանգությանը վերաբերող անհանգստության զգացումով։
- Եղե՞լ է, որ Դուք այս կամ այն մարդու հանդեպ զգաք հակակրանք։
- Եղե՞լ է այնպես, որ որևիցե իր կամ հագուստ տեսնելով՝ Դուք հասկացել եք, որ անպայման պետք է այն ունենաք։
- Հավատո՞ւմ եք սիրուն՝ առաջին հայացքից։
Թեստի արդյունքները
0 միավոր՝ Դուք ընդհանրապես չեք զարգացրել Ձեր ինտուիցիան, սակայն Ձեր ենթագիտակցության խորքում այն գոյություն ունի։ Փորձե՛ք հաճախակի թույլ տալ ինտուիցիային դրսևորվել, և ակտիվորեն օգտագործեք այն։
1-9 միավոր՝ ինտուիցիան Ձեզ մոտ բավականին լավ է զարգացած, սակայն Դուք ոչ միշտ եք օգտագործում Ձեր ինտուիտիվ զգացողությունները։ Աշխատե՛ք հաճախակի առաջնորդվել Ձեր ''ներքին ձայնով'' և որոշումներ կայացնելիս, սովորե՛ք հետևել գլխում ծագած հենց առաջին մտքին։ Իսկ եթե Դուք պետք է լուծեք բավականին դժվար խնդիր, ապա փորձե՛ք թուլանալ. մաքուր օդ շնչե՛ք, լոգա՛նք ընդունեք, պառկե՛ք հանգստանալու. այս ամենը խթանում է նոր մտքեր և գաղափարներ։ Գրառե՛ք գլխում ծագած բոլոր մտքերը և ուշադրությամբ Ինքներդ Ձեզ քննարկե՛ք հնարավոր բոլոր տարբերակները։ Լավագույն լուծումներն անմիջապես կառանձնանան։
10-20 միավոր՝ Ձեր ինտուիցիան շատ ուժեղ է զարգացած. Դուք օժտված եք արտասովոր կարողություններով և չեք վախենում վստահել Ձեր ''ներքին հոտառությանը''։
14.05.2008 ANNA
25.01.2012
SHAT LAV TEST ER, ES EL EM HAMAMIT
Hasmik
28.11.2011
Hamimt em ays testi het
Կարդացեք նաև
Դեղի` այլ ապրանքից տարբերակող առանձնահատկությունները պետություններին հարկադրել են ընդունել առանձին օրենք, սահմանել խիստ հսկողություն և ստեղծել դեղերի շրջանառության կարգավորման և դեղերի...
25.05.2008
Շուրջ մեկ տարի է, որ Հայկական բժշկական ասոցիացիայի կազմում գործում է «Արմեդա» մշակութային ակումբը։ Այստեղ` Տերյան 72 հասցեում ազատ ժամանակ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն...
24.05.2008
Ինչպես ասում են` կա երկու նորություն` լավ և վատ։ Որի՞ց սկսեմ։ Սկսեմ լավից, որովհետև ավելի համառոտ է ու պարզ. «Բժիշկ Դավիթ Պետրոսյանի «Դեղատոմսը» հաղորդումը տեղափոխվել է նոր և ավելի ընդարձակ...
22.05.2008
Որո՞նք են հիմնական հուզական պահանջմունքները; Յուրաքանչյուր մարդ ունի հիմնական ֆիզիկական պահանջմունքներ, որոնց թվին են պատկանում, օրինակ, սննդի, ջրի և քնելու պահանջը...
21.05.2008
''...Ես իսկապես սիրում եմ իմ մասնագիտությունը և համոզված եմ, որ այլ ասպարեզում չէի կարողանա աշխատել...'' Հարցազրույց բժիշկ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանի հետ...
20.05.2008
Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ...
19.05.2008
Պոռնոգրաֆիայի այսօր կարելի է հանդիպել ամենուր` ինտերնետում, հեռուստաեթերում, փոստում, բջջային հեռախոսներում, տեսաերիզներում։ Կարճ ասած` այն ցանկացած պահի կարող է հայտնվել Ձեր երեխայի ուշադրության կենտրոնում...
18.05.2008
Դեղագործի աշխատանքը մեծ տոկունություն է պահանջում։ Դեղատան աշխատակցին կարելի է համեմատել տարածամրցորդի (ստայերի) հետ, քանզի ցուցափեղկերից պահանջվող դեղամիջոցները տանել-բերելու համար...
16.05.2008
«INTUICIA» (լատիներենից intuitio-intueor, թարգմանաբար նշանակում է ուշադիր նայում եմ) բառը մեկնաբանվում է որպես բնական ճանապարհով որևէ բան ըմբռնելու կարողություն` առանց ապացույցների...
15.05.2008
Գաղտնիք չէ, որ գեղեցիկ ու փարթամ մազերը թաքցնում են թերությունները։ Առողջ և փայլող մազեր ունենալու մասին երազում է ամեն կին։ Իսկ որպեսզի երազանքն իրականություն դառնա, հարկավոր է պատշաճ կերպով հոգ տանել մազերի մասին...
13.05.2008
Երեխայի լույս աշխարհ գալուն պես ծնողների միակ մտահոգությունն իրենց փոքրիկի առողջ, գեղեցիկ և խելացի լինելու մասին հոգ տանելն է։ Այդ իսկ պատճառով թե՛ ծնողների և թե՛ մանկաբույժների ուշադրությունը...
12.05.2008
Շատերը արդեն իսկ համոզվել են, որ համակարգչի առկայության դեպքում աշխատանքն է՛լ ավելի դյուրին է դառնում։ Սակայն համակարգչով աշխատելն ունի նաև իր բացասական կողմերը...
11.05.2008
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ